Աշխատանքներ
Երևանի քաղաքապետարանի նոր շենքի հիմքը և չորս հարկերի կմախքը կառուցվել էին դեռևս խորհրդային տարիներին: ՙՀորիզոն 95՚-ը, որպես ենթակապալառու, շենքի շինարարությունն ավարտելուն ձեռնամուխ եղավ 2003թ.-ի սկզբին և ավարտեց 2004թ.-ի նոյեմբերին: Այդ կարճ ժամանակահատվածում շենքն ամրացվեց, կառուցվեցին 5-րդ հարկը և աշտարակը, կատարվեցին ներքին կառուցվածքների շինարարության, արտաքին և ներքին հարդարման՝ բարդ լուծումներ պահանջող աշխատանքներ: 
Երևանի քաղաքապետարանի նոր շենքը կառուցվել է՝ հայկական ավանդական ճարտարապետության կոթողայնությունը  պահպանելով, բայց նաև այն համադրելով ժամանակակից մոտեցումներով: 
Այս շենքում էլ, ինչպես  ՙՀորիզոն 95՚-ի կառուցած հասարակական այլ շենքերում, ընդունված են հատակի միաձույլ կառուցվածքային լուծումները, որոնք ընկերության վարպետները գերազանց են իրականացրել: Քարե սալերով ներքին և արտաքին հարդարման բարձր որակը ընկերությունում ապահովվում է •ործընթացի նախնական փուլից` քարի մշակման արտադրամասից սկսած: 
ՙՀորիզոն 95՚--ի կառուցած շատ օբյեկտներում քարի մշակման և սալերով երեսպատման կատարելությունը  ընդ•ծվում է քանդակազարդմամբ: Երևանի քաղաքապետարանի շենքի քանդակներն արդեն 30 դարը բոլորող քաղաքի խոսուն վկաներն են: 
ՙՀորիզոն 95՚ ընկերությունը ՙՊրոմեթեյ՚ բանկի, ինչպես նաև այլ օբյեկտների ներքին ձևավորումը կատարել է բնական փայտի` հատկապես կաղնու, ուրույն կիրառմամբ: Բնական փայտի արտահայտչությունն ընդ•ծելու համար այն հաճախ նաև ներկվում է կրակադիմացկուն իտալական ներկերով: Փայտի և այլ շինանյութերի •ույների զուսպ համադրությունը, ինչպես նաև  ՙՊրոմեթեյ՚ բանկի շենքի հատակա•ծից հարկեր փոխանցվող ութանկյուն պարա•ծի անկյունաձևերը յուրահատուկ հան•իստ միջավայրի տպավորություն են հաղորդում բանկի աշխատակիցներին և այցելուներին:

      Հավատարիմ իր նախորդի ավանդույթներին, միևնույն ժամանակ կերտելով իր ուրույն դիմագիծը՝ ավանդականի և նորի բարձրարվեստ համադրումը՝ «Հորիզոն – 95»-ը 1993թ.-ից առ այսօր Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և այլուր կառուցում և վերակառուցում է արտադրական, վարչա-հասարակական, բնակելի, հոգևոր ու մշակութային, ինչպես նաեւ սպասարկման և առևտրային ոլորտների՝ արդիական պահանջներին ու միջազգային չափանիշներին համապատասխանող կառույցներ:

«Հորիզոն – 95»-ը ունի արտադրական երեք հզոր բազաներ` 50 հազ. քմ, 20 հազ. քմ, 17 հազ. քմ մակերեսներով տարածքներ, ժամանակակից չափորոշիչներին համապատասխան երկու գրասենյակ: Ապահովված է եվրոպական և ռուսական արտադրության առաջնակարգ մեքենա-մեխանիզմների, սարքավորումների, շինարարական գույքի ու գործիքների կայաններով:

Օգտագործելով իր արտադրական հզորությունները՝ ընկերությունը նոր տեխնոլոգիաների ներմուծման և կիրառման շնորհիվ ակտիվ մասնակցում է պետական և կարևորագույն նշանակության այլ կառույցների շինարարությանը: